Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք. Նիկոլ Փաշինյան


Եթե սահմանված կանոնները պահենք, շատ կարճ ճամանակ հետո ինքներս կգնանք արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում: Այս մասին, սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խնդրում ենք ուսուցիչների, աշակերտների աջակցությունն այս հարցում, որ ընդմիշտ այս վիճակից դուրս գանք: Մենք ինքներս շահագրգռված ենք արագ վերադառնալու բնականոն հուն»,-ասաց նա:

Նշվեց, որ ուսուցիչների լայնածավալ թեստավորում է իրականացվում, եւ թեստերի թվի աճը նաեւ դրանով է պայմանավորված, նաեւ դրսից եկածներին են թեստավորում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձավ դպրոցների բացման թեմային. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք: Շատերն առաջարկում են, ասում են՝ եկեք բացենք, ոչինչ 20 օրից նորից փակենք: Էքսպերիմենտներ հո չենք անում: Մենք պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլեւս չփակենք: Որ բացում ենք, էլ չենք փակում: