Բայց, շատ կներեք, Արսեն Թորոսյանը, լինելով արձակուրդում, ինչպե՞ս է նորմատիվ ակտ ընդունել. Իրավապաշտպան

Բայց, շատ կներեք, Արսեն Թորոսյանը, լինելով արձակուրդում, ինչպե՞ս է նորմատիվ ակտ ընդունել։ Թե՞ հետ է կանչվել արձակուրդից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Օրինակ՝ եթե դատավորը, լինելով արձակուրդում, որևէ լիազորություն իրականացնի, «հում-հում կուտեն»»,- գրել է նա։