Մեզ մեր սեփական դարդերն էլ են հերիք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսում կատարվող իրադարձությունների մասին


Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ, թե ինչուՀայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը. «Հայաստանն իրեն անվանել է եվրոպական ընտանիքի մաս, զարմանալի է, որ քվեարկությունը տարբեր էր իրեն նույնականացնող երկրների քվեարկությունից: Մյուս կողմից խնդիր կար պարզել՝ մարդու իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են Բելառուսում, թե՝ ոչ, արդյո՞ք դա պետք չէր քննարկել»:

«Հայաստանն այնքան դարդ ու ցավ ունի մարդու իրավունքների ոոլորտում, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են: Ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանն իրեն համարել է եվրոպական ընտանիքի մաս: Բելառուսն էլ  իրեն համարել եվրոպական ընտանիքի մաս, այնքանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ է, ԵԱՀԿ-ի անդամ է Արևելյան գործընկերության անդամ է: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, նաև ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է:

Որևէ պետութուն առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով ու հետաքրքրություններով: Եթե առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը այլ կերպ կվարվի, առաջարկում եմ այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»: