Սեքսն ու լավ ուտելիքն աստվածային հաճույք են. Հռոմի Պապ


Սեքսը կամ լավ ուտելիքն աստվածային հաճույք են, հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկը, տեղեկացնում է Ռիա Նովոստին: Նրա խոսքերը հավաքվել եւ հրապարակվել են TerraFutura գրքում:

«Հաճույքն անմիջականորեն Աստծուց է: Այն կաթոլիկ չէ, քրիստոնեական չէ, կամ որեւէ այլ բան, այն պարզապես աստվածային է»,-ասել է Պապը, պարզաբանելով, որ ուտելիքից հաճույքը նպաստում է մարդու առողջությանը, իսկ սեքսը սերն ավելի գեղեցիկ է դարձնում եւ ծառայում է տեսակի շարունակության երաշխիքը:

Ֆրանցիսկ Պապն ասել է, որ «չափազանցված բարոյականությունը քրիստոնեության ոչ ճիշտ մեկնություն է»: Նրա խոսքով, Եկեղեցին միշտ դատապարտել է անմարդկային, կոպիտ եւ գռեհիկ հաճույքները, բայց միշտ ընդունել է պարզ մարդկայինն ու բարոյականը: