Ե՞րբ կավարտվի Երեւանում նոր տրանսպորտային ցանցի ներդրումը


2021 թվականին  Երեւանում նոր տրանսպորտային ցանցի ներդրման հարցում էական առաջընթաց կգրանցվի, եթե արտաքին խոչընդոտներ չլինեն: Այս մասին այսօր Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի դեկտեմբերին ծրագրվում է հայտարարել տենդերի հաղթողին:

Նա պարզաբանեց, որ մյուս տարի կսկսվի 820 ավտոբուսների ներդրումը, եւ այդ գործընթացը կտեւի առնվազն 2 տարի: Նրա խոսքով՝ քաղաքային իշխանություններին պետք չէ մեղադրել անգործության մեջ: «Այդ հարցը մեզ համար առաջնահերթ ուղղություններից մեկն է»,-նշեց Սարգսյանը: