Ժողովրդին նախ պետք է կերակրել, ապա խոսել նրանց հետ բարձր մատերիաների մասին. Ռոբերտ Քոչարյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք ամենակարեւոր քայլը համարում է տնտեսական քաղաքականությունը: Այս մասին նա ասել է «Հաղթողները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Այն ժամանակ ես ամենակարեւոր քայլը տնտեսական քաղաքականությունն էի համարում: Այն ժամանակ մենք ընդամենը 300 միլիոն բյուջե ունեցող երկիր էինք, ՀՆԱ-ն` 1 միլիարդ 800 միլիոն, մեկ շնչի հաշվով` 560 դոլար: Նման աղքատության մեջ խոսել ինչ-որ վեհ գաղափարների, ժողովրդավարության, ազատությունների մասին... Խնդիրն առաջին հերթին մարդկանց կերակրելն էր, կենսամակարդակն այնպիսի աստիճանի հասցնելը, երբ մյուս քայլերն ավելի պարզ կլինեն»,- նշեց նախկին նախագահը: