էն գլխից, որոշված է եղել, որ պատգամավորների քաղաքական ճակատագիրը պետք է որոշի Փաշինյանը. Արսեն Ջուլֆալակյանը միակը չէ

 

Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ

Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «Իմ Քայլի» պատգամավորը հրաժարվում է պատգամավորի մանդատից։ Իհարկե, Արսեն Ջուլֆալակյանը բացատրում է իր հրաժարականի պատճառը։ Կարելի՞ է արդյոք պնդել, որ նա այնքան սկզբունքային գործիչ է, որ հակասություններ ունենալով հարազատ քաղաքական թիմի հետ, հրաժարվում է մանդատից, փոխանակ, ինչպես այլ գործիչներ դուրս գար «Իմ Քայլը» խմբակցությունից և գործեր, որպես անկախ պատգամավոր։

Եթե, իսկապես այդպես լիներ, իհարկե նրա քայլը ողջունելի կլիներ, չէ՞ որ նա ընտրվել է պատգամավոր համամասնական ցուցակով, ուստի և բարոյական չի դավաճանել իրեն պատգամավոր դարձրած թիմին և «աշխատել» որպես անկախ պատգամավոր։ Եվ Արսեն Ջուլֆալակյանի քայլը, կարող էր օրինակ ծառայել, ինչպես նախկին, այնպես էլ ներկա «անկախ» պատգամավորների համար։ Բայց․․․բայց թող ինձ ների պարոն Ջուլֆալակյանը, ինքս վերոնշյալ վարկածին չեմ հավատում։ Կարծում եմ, իրականությունն այն է, որ անխտիր բոլոր «Իմ Քայլի» պատգամավորները իրենց քաղաքական առաջընթացի համար, հոգով և մարմնով պարտական են Նիկոլ Փաշինյանին։ Չէ՞ որ նրանց գերակշիռ մասը, ոչ միայն որպես գործիչներ, էլ չեմ ասում քաղաքական, անհայտ էին հանրությանը, այլև երբևէ չէին երազի պատգամավոր դառնալու մասին։ Նրանք միայն մեկ առաքելություն ունեն՝ միաձայն քվեարկել, կամ «մաստեր կլաս» ցույց տալ։ Եվ էն գլխից, որոշված է եղել (պարտադիր չէ թուղթ ստորագրել ), որ նրանց հետագա քաղաքական ճակատագիրը նույնպես պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ, գուցե հետագայում պարզվի, թե ինչու է, Նիկոլ Փաշինյանը որոշել ստիպել Արսեն Ջուլֆալակյանին վայր դնել մանդատը»: