Խնդրել, աղաչել, պաղատելով չի լինում, պետք է վարչական միջոց կիրառվի, ի վերջո սա պետություն է. Նիկոլ Փաշինյան


Փորձը ցույց տվեց, որ խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում: Այս մասին, սեպտեմբերի 10-ի կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կանոնները պահպանելու մասին:

«Մենք երկար ժամանակ խնդրում, աղաչում, պաղատում էինք ամենօրյա ռեժիմով: Եթե դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի, ի վերջո սա պետություն է»,-նշեց նա:

«Ինչ է նշանակում՝ ոստիկանը մոտենա քաղաքացուն, ասի, որ պետք է դիմակ կրել, քաղաքացին սկսի օրինակ ոստիկանին վիրավորել: Չի կարող լինել նման բան»,-հավելեց Փաշինյանը: