Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին


Կորոնավիրուսի երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում: Այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել էին, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը, սակայն այսօր նորից համատարած կարանտինային ռեժիմի են վերադառնում, ընդհուպ պարետային ժամի մասին որոշումներ են կայացվում: Այնպես որ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու:

Ընդհանրապես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված այս պատմություններից հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է: Կապրենք, կտեսնենք, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը հաղթահարված լինի, կտեսնենք, թե որտեղ ինչ է կատարվում»,-ասաց նա: