«Արայի՛կ, հեռացիր»․ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ԼՀԿ-ն ակցիա է կազմակերպել | ուղիղ միացում


ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում քվեարկություն է իրականացվելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Մենք, քննարկելով այդ հարցը, համոզվել ենք, որ ԿԳՄՍ ոլորտում ձախողումների շքերթ է: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ այն, ինչ մարդիկ սպասում էին հեղափոխության արդյունքում, չի իրականացվել: «Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել, որպեսզի ներկայացնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը»: