Լիբանանի իշխանությունները հայտնել են Բեյրութի նավահանգստում նոր հրդեհի պատճառը

Բեյրութի նավահանգստում հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել էլեկտրական կտրիչ օգտագործելով՝ վերանորոգման աշխատանքների իրականացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:

«Նախնական տեղեկություններով, պատճառ կարող է դարձած լինի վերանորոգման աշխատանքների ընթացքում էլեկտրական կտրիչի օգտագործումը, որի կայծերը դարձել են հրդեհի պատճառ»,- ասել է Նաջարը:

Նա ընդգծել է, որ հետաքննությունը կսկսվի հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո: Հետաքննությունը կբացահայտի դեպքի բոլոր մանրամասները:

Նաջարի խոսքով` հրդեհը ներկայում գտնում է լիարժեք վերահսկողության տակ: