«Օրենքով գողերի» տունը կռիվ է ընկել


Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովի սպանությունից հետո նրա թիմակիցների շրջանում բաժանում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:

Պարբերականի տեղեկություններով, հիմա Գուլիի ժառանգության համար պայքարում են 36-ամյա հեղինակություն Մացին՝ Մահար Գվարամիան, և 63-ամյա հեղինակություն Մերաբ Մզարելուան:

Նշվում է, Մացին չի ցանկացել իշխանությունը կիսել Դույակեի հետ, ինչն իմանալուց հետո վերջինս փորձել է իր մրցակցի դեմ տրամադրել օրենքով գող Քախա Մակալատիյային:

Իմանալով այդ մասին, Մացին իր մրցակցին հանդիպման է հրավիրել վերջինիս անվանել սուտասան ու հարվածել: Դրանից հետո նա հրապարակավ հայտարարել է, որ Դույակեն այլևս օրենքով գող չէ:

Հիշեցնենք, որ Գուլիին գնդակահարեցին օգոստոսի 19-ին, Թուրքիայում: