Հայտնի է՝ երբ և որտեղ է կայանալու Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Ռուսաստան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հավելելով, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա Սոչիում:

«Այո՛, Լուկաշենկոյի այցն, իրապես, տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին։ Աշխատանքային այց կլինի, նա հանդիպում կունանա Վլադիմիր Պուտինի հետ»,-տեղեկացրել է Պեսկովը և բացասական պատասխան տվել նախագահների միջև համատեղ փաստաթղթերի ստորագրման հնարավորությանը:

Լուկաշենկոն Ռուսաստան կատարելիք իր այցի մասին հայտնել էր սեպտեմբերի 3-ին՝ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսի առաջնորդի խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում նա ծրագրում է երկու երկրների հարաբերությունների միջև եղած զգայուն հարցերին վերջակետ դնել։