Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Բելառուսի ԱԱԾ տնօրենին

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային փոփոխություններ է կատարել, հաղորդում է Բելառուսում «Առաջին» լրատվական ծառայության Տելեգրամյան ալիքը։ 

Նա աշխատանքից ազատել է ԱԱԾ տնօրեն Անդրեյ Ռավկովին։ Նրա փոխարեն ԱԱԾ ղեկավար է նշանակվել Վալերի Վակուլչիկը, ով նախկինում ղեկավարում էր Պետական ​​անվտանգության խորհուրդը: