Ոստիկանությունը զրկվում է արտաբյուջեի հաշվից. բոլոր վճարները միանգամից գնալու են պետբյուջե

Կառավարությունը հաստատեց ոստիկանության վճարովի ծառայություններից ստացվող գումարների պետական բյուջե մուտքագրելու կարգը։

Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Ոստիկանությունը զրկվում է արտաբյուջեի հաշվից։ Վճարովի բոլոր ծառայություններից ստացված գումարները մուտք կարվեն պետական բյուջե։

Բանն այն է, որ 2015թ–ից ոստիկանությունում գործող արտաբյուջետային հաշիվը, որտեղ կուտակվում էին վերոհիշյալ և այլ ծառայուոյւնների դիմաց ստացվող գումարները, կառավարության որոշմամբ վերացվել է։ Այսուհետ բոլոր վճարները միանգամից գնալու են պետական բյուջե։