Առաջիկա օրերին մի քանի տասնյակ ավիաընկերություններ կվերականգնեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները. Փաշինյան

Ինչքան հասկանում եմ, շուտով՝ մինչև սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին, օգոստոսի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ուղևորափոխադրումների ու սահմանների բացման մասին: 

Նրա խոսքով Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանալի լինի, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան վերականգնել:

«Ընդ որում, մենք փոփոխություններ ենք իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված: Այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում 14 օր կարանտինում մնալ, կարող են տեղում թեստ հանձնել: Մեկ օրում պատասխանը կլինի, եթե բացասական լինի, քաղաքացին կարող է կարանտին չանցնել»,-հավելեց նա: