Բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի


Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 194 շենքի սեպտեմբերի 8-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին։

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել Սարգիս Հ-ի (ծնված 1950 թ) դին։