ԱԱԾ նախկին պաշտոնյայի որդին ձերբակալվել է սպանության համար

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում 39 ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը Երևանից էր, նախկին պաշտոնյայի որդի: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:


«Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին  02-ի սահմաններում  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում Երևանի 35-ամյա բնակիչը Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

«Ինքը մեր գյուղի թոռն է, կարող է տարին մեկ կամ երկու անգամ գյուղ գան, իրենց ազգատոհմը շատ բարի ու գրագետ մարդիկ են: Նույնիսկ շոկի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչ կարող է կատարված լինել, որ այդ տղային այդպես հունից հանած լինի: Կիրթ ընտանիք են, մայրը՝ բորտ ուղեկցորդուհի  է եղել, հայրը՝ Ազգային անվտանգությունում է աշխատել»,- Aravot.am-ին Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ ասաց Կամո Չոբանյանը:  Ըստ նրա, սպանված երիտասարդն էլ Բերդ համայնքի բնակիչ է եղել:

Նրա խոսքով՝ սպանությունը կատարվել է սպանության մեջ կասկածվողի ազգականի տանը. «Որտեղ որ սպանել է, միայնակ մարդ է ապրում, էլի քաղաքից  է, մեր գյուղում հայրական տուն ունի, այս պահին այստեղ է եղել, մշտական չի ապրում»»,-գրում է լրատվամիջոցը: