«Հայաստանում չեն ապրում՝ գոյատեւում են». ՌԴ մեկնել ցանկացող ակցիայի մասնակից


Հայաստանում չեն ապրում գոյատեւում են: Այս մասին, Կառավարության դիմաց ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի Լուսինե Գրիգորյանը, ով երկար ժամանակ է Հայաստանում է եւ չի կարողանում մեկնել ընտանիքի մոտ:

Նա նշում է, որ  այստեղ  անհնար է ապրել, գոնե օդային ճանապարհը բացեն, եթե չէ, թող թույլ տան ցամաքային ճանապարհով գնան:

Քաղաքացին նշում է, որ  եթե դեռ խնդրին լուծում չեն տալիս, ապա կառավարությունը  պետք է իրեն  տուն, աշխատանքով ապահովի որ նա կարողանա այսեղ ապրել. «Հայաստանում չեն ապրում գոյատեւում են: Վարչապետը  ասում էր վերադարձեք հայրենիք, վերադարձանք, ինչ եղավ, երեխեքին դպրոցներում սեռական դաստիարակություն սովորացնենք, եկեղեցու պատմությունը հանում սեռական դաստիարակություն է սովորացնում, դա է ճիշտը: Բերեց այստեղ, որ փակի սահմանները»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ կմնա կառավարության շենքի դիմաց այնքան, մինչեւ իր հարցին լուծում կտրվի`ընդհուպ մինչեւ նստացույց, կամ հացադուլ: