Հարսնացուն հարսանիքի ժամանակ սրտի կաթված է ստացել


MashTelegram-ալիքը հայտնում է, որ Դաղստանում 23-ամյա աղջիկը հարսանիքի օրը մահացել է հուզմունքից։

Բանն այն է, որ Զարեման մանկուց սրտի խնդիրներ է ունեցել, հաճախ է իրեն դաստիարակող տատին ասել, որ ցավեր ունի։ Իսկ հարսանիքի օրը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Իսկ արարողությունից առաջ երիտասարդ հարսնացուն չափազանց շատ է անհանգստացել, կորցրել է գիտակցությունը։ Ազգականները նրան ինչ-որ հաբ են տվել, բայց դրանից աղջկա վիճակն ավելի է վատացել։

Այնուհետև Զարեմայի արյան ճնշումը կտրուկ ընկել է, արդեն հիվանդանոցում աղջկա մոտ ինֆարկտ են ախտորոշել։ Որոշ ժամանակ անց աղջիկը մահացել է։ Փեսացուն չի հասցրել տեսնել նրան հիվանդանոց է հասել, երբ հարսնացուն արդեն մահացած է եղել։