Վրաստանը կրկին խստացնում է կանոնները. վարչապետը հայտարարություն է տարածել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ փակ տարածքներում հասարակական միջոցառումների (հարսանիք, հոգեհաց, ծնունդ) անցկացման վերահսկումը խստացվում է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։


«Անհրաժեշտ է ծիսակատարությունների վերահսկման էլ ավելի խստացում, հատկապես փակ տարածքներում: Սրա լավ օրինակներ են հանդիսանում Աջարիայում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած մեծ հարսանիքները, որտեղ եղան դեպքեր, երբ նման միջոցառումները դարձան վարակի տարածման պատճառ: Այս պատճառով էլ, փակ տարածքներում հասարակական միջոցառումներ անցկացնելու վերահսկումը ծայրաստիճան կխստացվի ամբողջ երկրի մասշատաբով»,- հայտարարել է Գախարիան: