Ռուսաստանը վերսկսել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը


Ռուսաստանը սեպտեմբերի 9-ին վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունն արդեն հինգերորդ երկրի հետ. սկսվում են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:

Եգիպտոս չվերթները վերսկսելու մասին Ռուսաստանի ավիափոխադրողներից առայժմ հայտնել է միայն մեկը՝ «Աերոֆլոտ»-ը:

Կահիրե թռիչքները կիրականացվեն սեպտեմբերի 9-ից: Բացի այդ, եգիպտական EgyptAir ավիաընկերությունը սեպտեմբերի 17-ից ավիաչվերթներ կսկսի Կահիրեի եւ Մոսկվայի միջեւ:

Ինչպես սպասվում է, սեպտեմբերի 10-ից «Աերոֆլոտ»-ը թռիչքներ կսկսի Մալդիվներ, սեպտեմբերի 11-ից՝ Դուբայ (ԱՄԷ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: