Ինչ վիճակում են ալոկոհոլային թունավորման հետևանքով տուժած քաղաքացիները. մանրամասներ


Սեպտեմբերի 4-ի ժամը 11-ի դրությամբ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժած 12 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Նրանցից 8-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը`միջին ծանրության:

Հայկական Ժամանակ-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Երեւանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում եղել էին ալկոհոլային խմիչքից թունավորումներ։

ԱՆ-ից նաև հայտնում են, որ թունավորման հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու և բժշկական սպիրտի օգտագործումն է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արդեն իսկ տեղեկացրել է, որ Արմավիրում իրացված տնայնագործ օղու մեջ հայտնաբերվել է մեթիլ սպիրտի բավական մեծ չափաքանակ: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով նախարարությունը կոչ է անում զերծ մնալ եւ չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։