Առեւանգած մեքենայով հանդերձ բերման էին ենթարկել․ ոստիկանների բացահայտումը | տեսանյութ


Սեպտեմբերի 14-ին, ժամը 05.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Ազատության պողոտայից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա են առեւանգել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից ժամեր անց, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ մեքենան փախցրել է Ռուբեն Սեւակի փողոցի 50-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածվողն, առեւանգած մեքենայով հանդերձ, Տիչինայի 3-րդ փողոցում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: