ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հադիսավոր արարողությանը:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վ.Գերասիմովի հանդիպումը: