Նավալնիին դուրս են բերել կոմայից


Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Օգոստոսի 22-ից Charite-ում բուժում ստացող Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը բարելավվել է: Նա արձագանքում է ձայնային ազդակներին: Դեռ շատ վաղ է գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները»,- նշել են կլինիկայից: