ՌԴ փոխարտգործնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի հետ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, փոխգործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությունը, այդ թվում` ղարաբաղյան կարգավորման խնդիրները: