Օր առաջ պետք է դուրս գանք քաշային մաքսազերծման գործընթացից. ՊԵԿ-ը չպետք է հետ քայլ անի. Մհեր Գրիգորյան


ՊԵԿ-ում հիմա քննարկվում են տարբերակները, որ այս դժգոհությունները գոնե ինչ-որ հասկանալի լուծում ստանան: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ հագուստ ներկրողների խնդրի վերաբերյալ:

«Կարող եմ մի բան վստահեցնել՝ իրերի  քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև, երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով և ի վերջո ԵԱՏՄ կանոնակարգումների ներքո, որովհետև այդ ապրանքների շարժը և հետագծելիությունը ուղղակի մաքսազերծման պահից վերանում է»,- ասաց նա:


Փոխվարչապետն ընդգծեց, որ այստեղ այդքան կարևոր չէ չափը. «Կամ եթե մաքսազերծման ծախսն է կարևոր, այդ հարցով ինչ-որ լուծումներ կամ ինչ-որ կոպրոմիսներ, առնվազն ՊԵԿ-ը քննարկումների մեջ է, գտնելու համար, բայց ձևի իամստով ես կողմնակից կլինեմ, որ հետքայլ չանենք, որովհետև այստեղ շատ ողջունելի է, որ ՊԵԿ-ը գնում էապրանքաիրային միավորի մաքսազերժման ճանապարհով»,- շեշտեց նա: