Նավալնին արդեն կարողանում է խոսել եւ հիշում է իր հետ տեղի ունեցածի մանրամասները


Բեռլինի ոստիկանությունը Charite կլինիկայում պահպանությունն ուժեղացրել է, այնտեղ գտնվող Ալեքսեյ Նավալնին արդեն կարողանում է խոսել եւ, հավանաբար, հիշում է օդանավի մեջ գիտակցությունը կորցնելուց առաջ տեղի ունեցածի մանրամասները։ Այս մասին այսօր հայտնել է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Պահպանության ուժեղացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նավալնին վիճակի բարելավմանը զուգահեռ, հնարավոր է, կկարողանա ավելի շատ այցելուների ընդունել, հստակեցնում է պարբերականը։