Լավ էլի, էդ խասյաթը չեմ սիրում. հեսա իրենց կրիշեքն էլ կպոկենք, որ բոլորդ հանգիստ լինեք. Փաշինյանը՝ այգեպարցի կնոջը

Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակիչներից մեկը նամակ հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրեց, որ անձամբ կարդա: «Արդեն 10-րդ նամակն եմ գրում, բայց չի հասնում»,-սաց նա:

Փաշինյանը հենց տեղում բացեց նամակը՝ ասելով. «Մի հատ բացեմ, տեսնեմ ինչ է գրված»:

Գյուղացին շարունակեց. «Իրար հետ մարտի 1-ին մի պալատկում ենք եղել»:

Գյուղում շինարարության վրա աշխատողները նշեցին, որ ստանում են 270 հազար դրամ աշխատավարձ, ինչին վարչաեն արձագանքեց. «Ստեղ ավելի լավ չի՞, ձեր տան դռանն աշխատել, քան գնալ խոպան»:

Գյուղացիներից մի կին բողոքեց, որ շիանարարական աշխատանքներ են կատարվում միայն այն մարդկանց տներում, որոնք իրենց ծանոթ, բարեկամ են:

Վարչապետը բարկացավ՝ նշելով. «Լավ էլ, էդ խասյաթը չեմ սիրում. Որտեղ դիմացը մի բան արվում է, էն մյուս շրջանում բոլորը դառնում են գաղթական: 30 տարի էս ավերակների մեջ ապրել եք, ոչ մի բան, բայց հիմա մի քար շարժվում է, բոլորդ դառնում եք բողոքավոր: Հեսա իրենց կրիշեքն էլ կպոկենք, որ բոլորդ հանգիստ լինեք»: