Հայ արտադրողներն այլեւս ստիպված չեն լինի Ռուսաստանում գրանցել ախտահանող միջոցները


Հայ արտադրողներն այլեւս ստիպված չեն լինի Ռուսաստանում գրանցել ախտահանող միջոցները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ նրանք կարող են դա անել Հայաստանում՝ վճարելով միայն պետական տուրքը: Դա, փոխնախարարի կարծիքով, արտադրողներին թույլ կտա տնտեսել զգալի միջոցներ, պետությունը եւս կշահի դրանից:

«Այժմ այդ խնդիրը լուծված է: Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը բխում է արտադրողների շահերից»,-նշեց փոխնախարարը: