ԵՏՀ խորհուրդը լուծում է գտել հայկական ավտոմեքենաների հետ կապված խնդրի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին հանձնարարել է Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և ներմուծված տրանսպորտային միջոցների հետ կապված խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների շարք իրականացնել, հայտնում է ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև: 

Հանձնարարվել է Հայաստանին և Ղրղզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ: Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանի և Հայաստանի տարածքում անձնական օգտագործման ավտոմեքենաների ներմուծումը։ Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց: 

Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ լրացուցիչ վճարման ենթակա տուրքերի չափի վերաբերյալ: Միության երկրները պատրաստակամություն են հայտնել նման տեղեկատվություն փոխանակել այժմ՝ նախքան կառավարություններում համապատասխան ընթացակարգեր անցնելը: