Մեկ օրվա ընթացքում երկու նախարար է ինքնամեկուսացել

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետո ինքնամեկուսացել է և այդ մասին գրել Twitter-ի իր միկրոբլոգում: Այդպիսով, մեկ օրվա ընթացքում ինքնամեկուսացել են երկու գերմանացի նախարար. Ավելի վաղ նույն որոշումը կայացրել է նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:

«Այսօր կեսօրին իմացա, որ ԵՄ նախարարի աշխատակիցը, ով ներկա է եղել Բեռլինի Առևտրի նախարարների խորհրդին, վարակվել է կորոնավիրուսով: Որպես նախազգուշական միջոցառում ինքնամեկուսացել եմ»,-գրել է Ալթմայերը։

Նախարարը հավելել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է նա իրեն շատ լավ է զգում: