Ավինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝

1. Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագրի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: