Հայկ Մարությանը նոր նշանակում է արել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։