Լուկաշենկոն բացատրել է ավտոմատը ձեռքին իր հայտնվելու պատճառները

Ռուս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է ավտոմատը ձեռքին իր հայտնվելու պատճառները:

«Ավտոմատով իմ հայտնվելը միայն մեկ բան էր նշանակում. ես ոչ մի տեղ չեմ փախել եւ պատրաստ եմ մինչեւ վերջ պաշտպանել իմ երկիրը»,-  իր Telegram ալիքում մեջբերել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի խմբագիր Ռոման Բաբայանը: