Պահանջում եմ, որպեսզի Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի ինձանից. Անի Սամսոնյան


Ես՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, պահանջում եմ, որ պետության միջոցներով հեռարձակվող ՀՀ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողությունը խնդրի նախորդ օրը հեռուստաընկերության տաղավորում իր կողմից ցուցաբերված անհանդուրժողականության, կողմնակալության, ոչ հարգալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնելը չթողնելու, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար: Ազգային ժողովում հայտարարություններին ժամին հայտարարեց Անի Սամսոնյանը:

«Սա Հանրային հեռուստաընկերության պատվի է ու հեղինակության հարցն է: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել ինձ»,-հավելեց նա: