«Վիրուսը խժռում է Ֆրանսիան». կորոնավիրուսով վարակման մեկօրյա նոր ռեկորդ է արձանագրվել

 

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 10 561 դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դառնում եվրոպական երկրի սանիտարական հարցերով գործակալության հրապարակած տվյալներից:

Հինգշաբթի երկրում արձանագրվել էր «Քովիդ-19»-ով վարակման 9843 դեպք: Իսկ վարակման մեկօրյա ցուցանիշն առաջին անգամ 10 000-ի շեմը գերազանցել է շաբաթ:

Համաճարակի ողջ ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է վարակման 373 911 դեպք: Ընդհանուր առմամբ, մահացել է կորոնավիրուսով վարակված 30 910 մարդ, որոնցից 20 395-ը՝ հիվանդանոցներում:

Չնայած այս ամենին, Ֆրանսիայում նաև բողոքի ցույցեր են կազմակերպվում, բնակիչները պահանջում են երկրի կառավարությունից արդյունավետ կառավարում:

«Վիրուսը խժռում է Ֆրանսիան: Մենք հոգնել ենք այս սահմանափակումներից ու դիմակներից, ազատեք մեզ այս ամենից»,- ասել են բողոքի ակցիայի դուրս եկած ֆրանսիացիները: