ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցը | ուղիղ միացում


Սեպտեմբերի 16-ի Հայաստանի Ազգային ժողովի նիստին քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահության քվե հայտնելու եւ նրա պաշտոնանկության հարցը:

Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը նաեւ բողոքի ակցիա էր նախաձեռնել` «Հանուն Հայաստանի պայծառ լուսավորության» կարգախոսի ներքո: