Ուսման վարձերը բարձրացնում են բուհերը. մենք դրա հետ կապ չունենք. ԿԳՄՍ նախարար

Բուհերի ուսման վարձերը բարձրացնում են բուհերը եւ իրենք են պատասխանատու իրենց որոշումների կայացման համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե ինչու բուհերի ռեկտորների ընտրությունները ձգձվում են, տարիներով պաշտոնակատարներ են նստած, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «2018-ին Հայաստանում տեղի են ուրնեցել լրջագույն քաղաքական փոփոխություններ եւ բուհերը դրան նախորդած քաղաքական գործընթացներում բավականին կարեւոր դերակատարություն ունեին: 

Բնական են այն վիճակները, որոնք այսօր կան նույն բուհերում կոորդինատների ճշգրտման առումով: Ես կարող եմ ընդունել այն քննադատությունը, որ որոշակի հապաղում կա, բայց ձեր ասած տրամաբանությամբ մենք պետք է արհեստական գործընթացներ հրահրենք, որ արագ նշանակվեն ռեկտորները: Դա մենք չենք անի, կթողնենք, որ բնական գործընթացով դա տեղի ունենա»: