Կորոնավիրուսի վարակի նոր ռեկորդ Վրաստանում

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, ևս 20 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1917 դեպք, վարակվածներից 1354-ն առողջացել է, 19-ը` մահացել: Ակտիվ դեպքերի քանակը 451 է:

5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  28 330 717 է, մահացել է 913 935 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: