Տրակտորը գլորվել է ձորակը. վարորդը տեղում մահացել է. նոր մանրամասներ


Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «TMZ-50» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Շավարշ Կ., ծնված 1967 թ.) գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է։


Փրկարարները վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել տրակտորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: