Արմավիրի մարզպետը՝ Եղեգնուտում ստեղծված իրավիճակի մասին

Կրկին անդրադառնալով Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակին` հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանն իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և որևէ հարցում անձնավորված որոշում չի կայացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մոտեցումը ներկայացվել է նաև համայնքի ավագանուն և բնակչությանը` ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած տասնյակ հանդիպումների և քննարկումների ընթացքում: Ինչ խոսք, ապարդյուն:

Ընդգծենք նաև, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, միշտ պատրաստ է կառուցողական երկխոսության և ներհամայնքային ու մարզային խնդիրները ՀՀ օրենսդրության շրջանակներում լուծման»: