Գերի ընկած Ն. Սարդարյանի կինը վարչապետից հետաքրքրվեց ամուսնու մասին նորություններով


Ադրբեջանում գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինն այսօր Խնձորեսկում մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով տեղեկանալ ամուսնու մասին նորություններին:

«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել: Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք՝ ինչ կարող ենք անել»,- տիկնոջը պատասխանեց Փաշինյանը:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կխոսի Սարդարյանի  կնոջ հետ: