ԲՀԿ-ն ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» դատարան են դիմել․ վիճարկվում է քաղաքացիների կողմից դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը


Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացնում է

«ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:

Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»։