Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջի քոմենթները նայեք, տեսեք, թե ինչքան ուսուցիչ է այնտեղ քոմենթում. Արայիկ Հարությունյան


Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջի քոմենթները նայեք, տեսեք, թե ինչքան ուսուցիչ է այնտեղ քոմենթում ու որևէ բան չի եղել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, ով հայտարարել էր, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա, ուսուցիչները բողոքում են, սակայն չեն ուզում, որ իրենց անունները բարձրաձայնվեն:

«Եթե որևէ մեկը ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է խորհրդից, նա ստում է: Դուք պետք է ասեք, թե դա ում պնդումն է ու նա պատասխանատվության կենթարկվի, քանի որ նման բան չի եղել».-ասաց նախարարը:

«30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան՝ հիմա»,-հավելեց նա: