Եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել» | տեսանյութ


Աթենքի հյուսիսարևելյան Վիրոն շրջանի հոգևորականները հայտնել են, որ տեղի եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել», գրում է greekcitytimes.com կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ արցունքները սրբապատկերի վրա սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն են հայտնվել։ 

Նշվում է, որ տեղում բազում այցելուներն ու հավատացյալներ են հավաքվել և իրենց տեսածը «հրաշք» են անվանել։