Հայտնի է Լուկաշենկոյի և Պուտինի միջև բանակցությունների թեման

Հայտնի է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների թեման Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա, այն պայմաններում, երբ Բելառուսն այսքան դժվար օրեր է ապրում, այս շփումն էլ ավելի հրատապ և կարևոր է դառնում»,-ասել է Պեսկովը:

Պեսկովն ասել է նաև, որ «փորձագետների և տարբեր գերատեսչությունների մակարդակով արդիական հարցերի շուրջ աշխատանքը չի դադարում»:

Այսպիսով, քննարկվում է Բելառուսի պարտքերի հարցը, ինտեգրման ճանապարհային քարտեզի խնդիրները, Բելառուսին մատակարարվող էներգետիկ ռեսուրսների գների հարցը: Մասնավորապես, ուսումնասիրվում է ապագա ինտեգրման հարցը և «առևտրատնտեսական հարաբերությունների մի ամբողջ շարք»: