Պետք է հասնենք Աղջկա բերդը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից | տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում`օգտագործելով «Ճանաչենք Հայաստանը նորովի» հեշթեգը:

«Պետք է հասնենք Աղջկա բերդը: Հիմա մենք Տավուշի մարզում ենք: Այն գտնվում է Աղստևի աջ ափին՝ Աշոտ Երկաթի բերդից բավական հեռու»,- ասում է վարչապետը տեսանյութում:

Վարչապետի խոսքով՝ ճանապարհ, ըստ էության չկա, կածան է:

«Շատ մեծ դժվարությամբ տեղ հասանք: Ակնհայտորեն, Աղջկա բերդը ավելի լավ է պահպանված, քան Աշոտ Երկաթի բերդը: Կարծես մի քանի շերտ պարիսպներ է ունեցել բերդը, դժվար է ասել»,- հավելում է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: