Պարետ Տիգրան Ավինյանը «կազատվի պաշտոնից». փոխնախարարը հաստատեց


Պարետի ինստիտուտը վերանում է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովության մասին օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Այսպիսով, սեպտեմբերի 11-ից Հայաստանում համաճարակի դեմ պայքարն անցնում է կառավարության հսկողության տակ, իսկ պարետ Տիգրան Ավինյանն այլևս չի լինելու պարետ, քանի որ չի լինելու պարետի ինստիտուտ: